National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
13.08.2021
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպումներ ունեցավ խորհրդարանում ներկայացված ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ
1 / 1

Խորհրդարանի ղեկավարը հետաքրքրվեց Հայաստանում ապրող փոքրամասնությունների խնդիրներով, պատրաստակամություն հայտնեց հետամուտ լինելու եւ աջակցելու դրանց լուծմանը:

Եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանի խոսքով համայնքի խնդիրները հնարավոր է լուծել իշխանության օժանդակությամբ: Պատգամավորը նշեց, որ անցած երկուսուկես տարիները փաստում են, որ իշխանությունը պատրաստ է աջակցել ազգային փոքրամասնությունների խնդիրների լուծմանը Հայաստանում:

Քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովի խոսքով՝ հանդիպումը վկայում է Ալեն Սիմոնյանի՝ ազգային փոքրամասնությունների նկատմամբ հատուկ ուշադրության եւ վերաբերմունքի մասին: Նա  շնորհակալություն հայտնեց Հայաստանի իշխանություններին՝ համայնքի բարձրացրած խնդիրներին ժամանակին արձագանքելու համար, ինչի ապացույցն են արդեն վերանորոգված մի շարք ճանապարհները:

ԱԺ-ում ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովը Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը հույս հայտնեց, որ նախորդ գումարման խորհրդարանում ձեւավորված բարի ավանդույթները շարունակական կլինեն 8-րդ գումարման Ազգային ժողովի գործունեության ընթացքում:

Խորհրդարանի նախագահը, ծանոթանալով Հայաստանում բնակվող ասորական համայնքի խնդիրներին,  պատգամավոր Զեմֆիրա Միրզոեւային  հորդորեց ակտիվորեն ներգրավվել համայնքի շահերը խորհրդարանում ներկայացնելու գործում: Պատգամավորը շնորհակալություն հայտնեց հանդիպման հրավերի համար եւ նշեց, որ ինքը պատվիրակվել է խորհրդարան համայնքի ձայնը լսելի դարձնելու համար:  Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաեւ առաջիկայում այցելել ասորական համայնք՝ տեղում ծանոթանալու խնդիրներին եւ անհրաժեշտության  դեպքում դրանց տալ օրենսդրական լուծում: